Տուր Հեյերդալի հետքերով «Կոն Տիկի 2» միջազգային արշավախմբի մասնակիցները, որոնք նախօրեին տագնապի ազդանշան էին տվել, հաջողությամբ տարհանվել են չիլիական Hokuetsu Ushaka նավի անձնակազմի կողմից։ Այս մասին գիտնականները հայտնել են Facebook-ի իրենց էջում։
Նախօրեին «Տուպակ Յուպանկի» նավի անձնակազմը աղետի ազդանշան էր ուղարկել, որն ընդունել էին Չիլիի զինվորականները։ Նրանք պարզել էին նավի գտնվելու վայրը եւ օգնության ուղարկել Hokuetsu Ushaka նավը։
Փրկվել է 14 մարդ։ «Սա իմ կարիերայի ամենատխուր օրերից մեկն է, սակայն ես ուրախ եմ, որ ոչ ոք չի տուժել»,- ասել է արշավախմբի ղեկավար Տորգեյր Հիգրաֆը։
«Կոն Տիկի 2»-ը երկու նավերով իրականացվող միջազգային արշավախումբ է։ Նավերը պատրաստված են հնդկացների հնագույն տեխնոլոգիաներով։ Արշավախմբի նպատակն է ապացուցել, որ նման նավերով հնարավոր է Հարավային Ամերիկայից հասնել Զատկի կղզի եւ հտ դառնալ՝ կրկնելով նորվեգացի գիտնական Տուր Հեյերդալի ճանապարհը։





























