Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը ընդհատվել է էլեկտրականության անջատման պատճառով:

Այս կապակցությամբ դատավորը 5 րոպե ընդմիջում է հայտարարել, սակայն հինգ րոպե անց էլեկտրականությունը դեռ չէին տվել, թե ինչքան կտեւի ընդմիջումը, պարզ չէ:

Նշենք, որ նիստը ընդհատվել է, դեռ նոր սկսված: Այսօրվա նիստի ժամանակ շարունակվում է գործի նյութերի հրապարակումը: