«Յանդեքս» որոնողական համակարգը հայտնել է, որ ռուսաստանցիները համացանցում ամենից հաճախ որոնում են իրենց երազների նշանակությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հատկապես հաճախ որոնվում են «մահացած մարդ», «երեխա», «հղիություն», «ձուկ», «աշխատանք» բառերը։ Հանդիպում են նաեւ «հարսանիք», «տղամարդիկ», «ընտանի կենդանիներ» երազների նշանակությունը որոնող մարդիկ։ «Յուրաքանչյուր շաբաթ ռուսաստանցի օգտատերերը «Յանդեքսում» ավելի քան 300 հազար անգամ կատարում են «ինչ է նշանակում երազում» գրառումը»,- նշեն են ընկերությունից։




























