«Բարեւ Երեւան» դաշինքի անդամների ելույթները, քանի որ նրանց «անբան մարդիկ» է համարում: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:

«Չեմ ուզում լսել նրանց, իմ անձնական իրավունքն է: Չեմ կարող անբան մարդկանց հետ նույն տարածքում գտնվել երկար ժամանակ»,,-ասել է նա:

Ճարտարապետը վստահեցրեց, որ իրենք շատ հաճախ աշխատում են նաեւ տնից` մինչեւ գիշերը 02:00-ն, մինչդեռ «Բարեւ Երեւանի» անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանն «անբան» են: