Երեւի Հայ ազգային կոնգրեսից դուրս գտնվող մարդիկ ավելի լա՞վ գիտեն, թե ինչ է ՀԱԿ-ի ներսում կատարվում: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ի նախորդ հանդիսացող ՀՀՇ-ն 1990-ական թվականներին իշխող ավտորիտար ուժ էր ու հիմա ստիպված է պայքարել իշխանությունների դեմ:

«Այսքան տարի ես ՀԱԿ-ում եմ, բայց ոչ մի նման բան չեմ տեսել: Գուցե իմ զգայարանները բթացել են: Շնորհակալ եմ Փոստանջյանին տեղեկատվության համար: Եթե այդպիսի տեղեկատվություն շարունակի ստացվել, ես նորից նրան շնորհակալ կլինեմ: Թե որքանով է մեր կուսակցության ռեժիմն ավտորիտար, ումից պետք է ազատվել, ես վերջապես կիմանամ, թե ինչ է տեղի ունենում ՀԱԿ-ում»,-հեգնանքով նշել է Զուրաբյանը՝ շրջանցելով 1990-ական թվականներին Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին պնդումը, մասնավորապես ՀՅԴ-ի նկատմամբ, արը, ակնհայտորեն նկատի ուներ Փոստանջյանը: