Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը համոզված է, որ նոր պաշտոնում հաջողության է հասնելու:
Այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նորանշանակ թաղապետը նշեց, որ այս պահին ուսումնասիրում է անելիքները:
«Առայժմ ուսումնասիրության փուլում եմ, ուսումնասիրեմ, հետո կզրուցենք: Աշխատանքն եմ ուսումնասիրում, խնդիրները, որոնք բավականին շատ են համայնքում»,- ասաց Հովհաննես Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ ինքը համագործակցելու է իշխող կուսակցության հետ բոլոր ոլորտներում, թեեւ անկուսակցական է:
«ՀՀԿ-ին չեմ հավատարմագրվելու»,- ասաց Հովհաննես Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետը նշանակվել է օրեր առաջ, նա փոխարինել է Հրայր Անտոնյանին: Վերջինը պաշտոն է ստացել Երեւանի քաղաքապետարանում:





























