Անկարայի Դիքմեն թաղամասում մարտի 18-ի առավոտյան Անկարայի ոստիկանության վարչության աշխատակիցը դեռեւս անհայտ պատճառով սպանել է ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կին աշխատակցին ու նրա հետ կանգնած քաղաքացուն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Դիքմեն թաղամասում կրակոցների ձայներից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ եւ պարզել, որ ոստիկանության աշխատակիցն իր կին գործընկերոջն ու մի քաղաքացու է սպանել։

Սպանությունն իրականացրած ոստիկանն ինքնակամ հանձնվել է։