ՀՀ առողջապահության նախարարության աշխատակցի բնակարանից մարտի 17-ին խոշոր չափի գողություն են կատարել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նախարարության՝ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն Ռուբեն Գեւորգյանի ննջասենյակից հափշտակել են 6 հազար ԱՄՆ դոլար, 15 մլն դրամ և 1,8 մլն դրամին համարժեք ոսկյա և արծաթյա զարդեր:
Նա ոստիկանությունում ասել է, թե անհայտ անձիք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի 2-րդ հարկի մուտքի դուռը, մտել ներս ու գողություն են կատարել:




























