Հայաստանում միայն մեկ իրական ընդդիմադիր ուժ կա: Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, թե ո՞ւմ է նա տեսնում այդ կարգավիճակում, Զուրաբյանն անուն չտվեց՝ ասելով, որ եզրակացությունները թողնում է հանրությանը:
Ի պատասխան դրա, ԲՀԿ կուսակցության եւ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նման գնահատականները ժողովրդի որոշելիքն են: «Սա հարգելի Լեւոն Զուրաբյանի կարծիքն է, բայց նա կամ մեկ ուրիշը չէ, որ պիտի որոշեն՝ ով ով է: Դա որոշում է ժողովուրդը», - ասաց նա:





























