Երեւանի Արշակունյաց պողոտայում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «ԳԱԶել»-ին, իսկ մեկ այլ «Օպել» հետեւից բախվել է ու բարձրացել իր «ազգակցի» «շալակը»: