ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի կարող բոլորին ստիպել լռել։ Այս մասին մարտի 18-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Կարեն Ավագյանի եւ Առաքել Մովսիսյանի (Շմայս) ու Նիկոլ Փաշինյանի ընդհարմանը։ «Իհարկե ես կողմ եմ, որ պատգամավորները այնքան գրագետ բառապաշար ունենան, որ արտահայտվեն բացառապես Աճառյանի բառարանի բառերով։ Սակայն նրանք կարող են իրենց անձնական կարծիքն արտահայտել։ Ես չեմ կարող բոլորին ստիպել լռել»,- ասել է Բաղդասարյանը։
Բացի այդ, նա նշել է, որ չի կարելի մոռանալ, որ նման արտահայտություններ են հնչել երկուստեք, սակայն բոլորը ՀՀԿ-ին են մեղադրում։





























