ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք Զատկի եւ Նովրուզ Բայրամի նախօրեին կարող են լարվածության աճի հանգեցնել։
«Նովրուզ Բայրամի եւ Զատկի մոտենալու կապակցությամբ երկու կողմին կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել սահմանին եւ շփման գծում որեւէ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել»,- ասված է Կասպրշիկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Բացի այդ նա նշել է, որ կողմերն իրեն տեղյակ են պահել սահմանին կատարվող վերջին զարգացումների մասին։ «Երկու կողմն էլ նշել են, որ գյուղերը շատ մոտ են գտնվում զորքերի շփման գծին։ Բնակիչները շատ են տուժել հրադադարի ռեժիմի խախտումից»,- ասել է Կասպրշիկը։





























