26-ամյա Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Երեւանի Պարոնյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի աշխատասենյակի պահարանում դրված իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 44-ամյա Գագիկ Վ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է:




























