Ֆլորիդայի Համալսարանի գիտական աշխատակիցները կարծում են, որ ամուսնությունից ունեցած շատ մեծ ակնկալիքները վերջին հաշվով կարող են քանդել երիտասարդ ընտանիքները։

Գիտնականները նման եզրակացության են եկել համապատասխան փորձ անցկացնելու հետո, որին մասնակցել են նորապսակ ամուսնական զույգեր, հայտնում է Informing-ը։

Գիտնականները փորձի մասնակիցներին մի քանի տարի շարունակ հետեւել են։ Պարբերաբար բոլոր կամավորները հարցումների են մասնակցել, իսկ նրանց պատասխանները վերլուծել են հոգեբանները։

Պարզվել է, որ մարդիկ, որոնք շատ մեծ ակնկալիքներ են ունենում իրենց զուգընկերոջից, ամուսնանալուց հետո հաճախ հիասթափվում են, եւ դա ամուսնալուծության պատճառ է դառնում։

Գիտնականները խորհուրդ են տալիս մարդկանց հույսներն իրենց վրա դնել, այլ ոչ թե զուգընկերոջ։