Lufthansa ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար А380 օդանավը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջքի ժամանակ քիչ է մնացել բախվի անօդաչու սարքին: Վտանգավոր իրավիճակը ստեղծվել է գետնից 150 մետր բարձրության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անօդաչու թռչող սարքն անցել է Ֆրանկֆուրտից Լոս Անջելես թռչող օդանավից 60 մետր հեռավրությամբ: Օդաչուները հաջողությամբ վայրէջք է իրականացրել:

Անօդաչու սարքի օպերատորն ակնհայտորեն խախտել է կանոնները, որոնք արգելում են նման սարքերին 8 կմ-ից ավելի մոտենալ  օդանավակայաններին:

Չի հաղորդվում, թե քանի ուղեւոր է եղել օդանավում: