Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, որը վերջին օրերին բուժում էր ստանում Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, մարտի 18-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հղում կատարելով Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին, տեղեկացրել էր, որ մարտի 14-ին Գյուլերին տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ Գյուլերի մոտ առաջացել է թոքերի թեթեւ բորբոքում, եւ նա նախընտրել է մնալ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:





























