Մերիեն Թրամփ Բերրին՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի քույրը, սպառնալիքներով անանուն նամակ է ստացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Սպառնալիքի բնույթը չեն բացահայտում:
Հետաքննությունների դաշնային բյուրոյից հայտնել են, որ իրենք տեղյակ են կատարվածի մասին եւ այս գործով համագործակցում են հատուկ ծառայությունների, նաեւ Դաշնային մարշալների ծառայության հետ:
Մերիեն Թրամփ Բերին Ֆիլադելֆիայում վճռաբեկ դատարանի դատավորն է, նշում է The Washington Times–ը:
Մարտի 18-ին սպառնալիքներով ու սպիտակ փոշիով նամակ էր ստացել նաեւ քաղաքական գործչի որդին: Ծրարը բացել էր 32-ամյա Էրիկ Թրամփի կինը՝ Լարա Յունասկան: Փոշու նմուշն արդեն անալիզի է տարվել: Հետագայում հայտնի է դարձել, որ նամակը թունավոր նյութեր չէր պարունակում, գրում է Lenta-ն:





























