Ֆրանսիան Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո հայտարարված ահաբեկչական սպառնալիքի «չափազանց բարձր» մակարդակի պատճառով խստացրել է իր սահմաններին անվտանգության միջոցները։  Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը։

Նախարարը նշել է, որ սահմաններին հսկող ոստիկաններին օգնության է մեկնել 5 հազար օժանդակ ծառայող։ Այս միջոցները ձեռնարկվել են հաշվի առնելով Ինտերպոլի ներկայացրած տվյալները։

Բրյուսելում Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից հետո Ինտերպոլը 190 անդամ երկրներին կոչ էր արել խստացնել սահմանային հսկողությունը, որպեսզի թույլ չտան Աբդեսլամի համախոհներին փախչել։