Մարտի 21-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչներ:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկեցին միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։