Իտալիայի խորհրդարանի սենատի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լատտորեն նշել է Միջերկրականի ավազանի երկրներում ահաբեկչական սպառնալիքի աճը, ինչի կապակցությամբ, նրա խոսքով, անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի ռազմավարություն մշակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր ընդհանուր թշնամին իհարկե ահաբեկչությունն է, վերջին ժամանակներս Արեւմտյան Եվրոպայում ակտիվացել են ահաբեկչական գործողությունները, դա տագնապալի ազդանշան է: Մեզ հայտնի է Միջերկրականի ավազանի երկրներում նախապատրաստվող ահաբեկչական գրոհների մասին», — երկուշաբթի ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովի հետ հանդիպմանը հայտնել է Լատտորեն:
Լատտորեի խոսքով, այսօր «անհրաժեշտ է օգտագործել ոչ միայն ռազմական գործիքները», այլեւ «Միջերկրականի ավազանում ռազմավարական քաղաքական նախաձեռնությունները»:
Սենատորը նշել է, որ «բացառապես ռազմական գործողությունները, առանց քաղաքական ռազմավարության, բարդագույն հետեւանքների են հանգեցնում», եւ դա ապացուցում է Լիբիայում եւ Իրաքում առկա իրավիճակը:





























