Նավթի համաշխարհային գները մինչեւ ընթացիկ տարեվերջ կաճեն, սակայն չեն հասնի 2013-2014 թվականների մակարդակին: Նման կարծիք է հայտնել Սաուդյան Արաբիայի Saudi Arabian Oil Co. պետական նավթային ընկերության տնօրեն Ամին Նասերը:

«Գները կաճեն, քանի որ նավթի շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ տարբերությունը կրճատվում է»,- Պեկինում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Նասերը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ Saudi Aramco-ն ձգտում է մեծացնել չինական էներգետիկ ոլորտում ներդրումները:

«Մենք ապահովում ենք Չինաստանի նավթի հումքի ներկրման 20%-ը՝ օրական շուրջ 1 մլն բարել: Սակայն մեծ տարբերություն կա ներկայում մեր արածի եւ մեր առաջարկների հնարավորության միջեւ: Չինաստանում նավթի արժեքի ձեւավորման շղթայում մեր ներդրումները չեն համընկնում մեր մատակարարումների հետ»,- ասել է Նասերը:

Ընկերությունն արդեն մասնաբաժին ունի Չինաստանի Ֆուցզյան նահանգի նավթ վերամշակող գործարանում՝ Exxon Mobil Corp.-ի եւ China Petroleum & Chemical Corp.-ի հետ միասին: Այն շարունակում է բանակցել նաեւ մեր այլ գործընկերոջ՝ China National Petroleum Corp.-ի հետ, համատեղ նավթ վերամշակող ձեռնարկություն ստեղծելու շուրջ: