38-ամյա Լիկա Ք.-ն, որին մարտի 20-ին մահացած են հայտնաբերել իր բնակարանում, ամուսնացած չէր, ապրում էր թոշակառու մոր հետ: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին հարեւանները:

 Նրանք մահացածի մասին շատ բան չգիտեն, քանի որ վերջինը «շփվող չէր»: Ընտանիքի միակ եկամուտը մոր թոշակն էր:

«Սոցիալապես անապահով էին, ինքն էլ չէր կարողանում աշխատանք գտնել, հնարավոր է` հենց դա է նրան սթրեսի հասցրել»,- ասաց հարեւաններից մեկը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ 38-ամյա կինն ինքնասպան է եղել պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։ Փրկարարները նրան գտել են իր բնակարանի միջանցքում պառկած:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Լիկա Ք.-ի մահվան դեպքի առթիվ: