Մակեդոնիայի Հանրապետությունը ապրիլի 4-ին կսկսի Հունաստան արտաքսել մոտ 1,6 հազար անօրինական ներգաղթյալի, որոնք գտնվում են  «Վինոյուգ» եւ «Տաբանովցե» տարանցիկ ճամբարներում` երկրի համապատասխանաբար հարավային եւ հյուսիսային սահմաններին: 

Ինչպես հայտնում է մակեդոնական համացանցային Mkd.mk պորտալը` վկայակոչելով իր աղբյուրները, Մակեդոնիան կարիք չի ունենա  հունական իշխանությունների հետ համաձայնեցման պրոցեդուրա անցկացնել միգրանտներին նրանց տարածք վերադարձնելու համար: