Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ ամեն հնարավորը կանի Եվրոպայում ահաբեկիչների հաղթանակը թույլ չտալու համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերում:
«Ահաբեկիչներն իրենց գազանային գրոհներով հարձակվում են մեր կենսակերպի վրա, նրանք մեզ վրա հարձակվում են նրա համար, ինչ մենք կանք: Մենք նրանց երբեք թույլ չենք տա հաղթանակ տոնել», — ասել է նա:





























