Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի օդանավակայանից ուղեւորներին տարհանում են, հայտնում է Airlive-ը։

Տրահանումն իրականացվում է անվտանգության ստուգումների շրջանակում։ Հանգամանքներն այս պահին պարզվում են։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Բրյուսելում պայթյուններից հետո, Փարիզի օդանավակայաններում, կայարաններում խստացվել էին անվտանգության միջոցառումները: