Մարտի 22-ի ահաբեկչական գրոհներից տուժած Բրյուսելի օդանավակայանի աշխատանքի լիակատար վերականգնման համար կարող է մի քանի ամիս պահանջվել, հայտնել է օդանավակայանի տնօրեն Առնո Ֆիստը L'Echo-ին տված հարցազրույցում:
Ինչպես հայտնել է Ֆիստը, օդանավակայանի գրանցման գոտին լիովին շարքից դուրս է եկել եւ դրա լիակատար վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվի: Օդանավակայանում գրանցման նոր ժամանակավոր գոտի են ստեղծել, սակայն մոտ ժամանակներս այն կկարողանա ապահովել նորմալ ուղեւորահոսքի սոսկ 20 տոկոսը, հայտնում է Gazeta-ն:



























