Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով, ճշտված տվյալներով, 32 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հիվանդանոցներում դեռեւս 94 տուժած կա:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում եւ մետրոյի կայարաններից մեկում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: