Բրյուսելի միջազգային օդանավակայանը չորեքշաբթի՝ մարտի 30-ին փակ կմնա: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ասված է օդանավակայանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ բելգիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ դրական թեստերի դեպքում արդեն չորեքշաբթի օդանավակայանը կարող է մասամբ վերականգնել աշխատանքը՝ մեկ ժամում 5 հազար ուղեւոր ընդունելու փոխարեն ընդունելով 800 ուղեւորի:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն էր որոտացել, ավելի ուշ եւս մեկ պայթյուն էլ գրանցվել էր մետրոյի կայարաններից մեկում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: