Մեծ Բրիտանիայում մահմեդականների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները նպաստում են երկրում իսլամի հանդեպ բացասական վերաբերմունքի աճին, ասված է Քեմբրիջի համալսարանի իրականացրած հետազոտության մեջ: 

«Հետազոտությունը ԶԼՄ-ների եւ հանրության կողմից մահմեդական խմբերի մեկուսացման աճ է ցույց տվել, ինչը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դարձնում բրիտանական հասարակության տգիտությունը, որը չի դիտարկում երկրի հասարակական կյանքում մահմեդականների դրական ներդրումը», — ասված է համալսարանի պաշտոնական կայքի հրապարակման մեջ,  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գիտնականները նշում են, որ երկրում իսլամաֆոբիայի աճը կապված է նաեւ բազմամշակութայնության ոլորտում կառավարության ոչ արդյունավետ քաղաքականության հետ: Մահմեդական համայնքների մեկուսացումն ի թիվս այլ բաների պայմանավորված է նաեւ նրանով, որ իրենք ոչ միշտ են մասնագիտորեն աշխատում ԶԼՄ-ների հետ:   

Ավելի վաղ ԶԼՄ-ների ոլորտում Բրիտանիայի պետական մարմինները   The Sun տաբլոիդից պահանջել էին հերքում տպագրել նոյեմբերին հրապարակված հոդվածի համար, որտեղ ասված էր, որ երկրի ամեն հինգերորդ մահմեդականն աջակցում է կրոնական ծայրահեղականությանը: