Բրյուսելի օդանավակայանում աշխատող ոստիկանները պնդում են, որ օդանավակայանի առնվազն 50 աշխատակից արմատական հայացքներ ունի եւ համակրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին ասված է ոստիկանների՝ ղեկավարությանն ուղղված բաց նամակում, հայտնում է Het Nieuwsblad-ը։
Նամակի հեղինակները հայտնել են, որ օդանավակայանում բացակայում է անվտանգության անհրաժեշտ հսկողությունը, ցանկացած մարդ կարող է մտնել օդանավակայան, այդ թվում՝ քրեական անցյալով մարդիկ, որոնցից շատերն այդտեղ աշխատում են որպես բեռնակիրներ եւ վաճառողներ։
«Մեզ համար ակնհայտ է, որ ահաբեկիչները սքաութների միջոցով ստուգել են օդանավակայանի անվտանգությունը, մինչեւ միջոցներ ձեռնարկելը»,- պնդում են նամակի հեղինակները։
Հաղորդվում է, որ ԻՊ առնվազն 50 անդամ եւ նրանց համակրող աշխատակիցներ կարող են մուտք գործել շատ ծառայողական տարածքներ, անգամ մտնել օդանավի խցիկ։




























