Բրյուսելում մոտ հազար մարդ է հավաքվել ֆոնդային բորսայի շենքի մոտ, որպեսզի հարգեն մարտի 22-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակը, հայտնում է RTBF-ը:
Բողոքի ակցիա կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է քաղաքի մշակութային հաստատություններին:

«Պետք չէ մեծ երգիչ լինել: Երաժշտությունը հարմարավետություն է բերում: Իսկ դա հենց այն է, ինչ պետք է Բրյուսելին, Բելգիային եւ ողջ աշխարհին»,- գրել են նախաձեռնության հեղինակները:

Հաղորդվում է, որ ժողովրդական երգչախումբը կատարել է բելգիացի երգիչների եւ Բոբ Մարլիի երգերը: