Բելգիայի Իտր քաղաքում իսլամիստ բանտարկյալների համար առանձին մասնաշենք բացվել, հայտում է Derniere heure թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ իսլամիստների մասնաշենքում առաջին նորաբնակը եղել է «Ձմեռ պապ» մականունով Խալիդ Զերքանին, որին 2015թ. ամռանը 12 տարվա ազատազրկման էին դատապարտել Բելգիայի երիտասարդ մուսուլմաններին Սիրիայում եւ Իրաքում պատերազմելու համար հավաքագրելու մեղադրանքով։
Զերքանիին Իտր էին ուղարկել Բրյուսելի Ֆորե համայնքի բանտից, որտեղ պահվում է մարտի 22-ին Բրյուսելի ահաբեկչությունների մեջ կասկածվող Մուհամմեդ Աբրինին։ Նրանց իրարից առանձնացրել են շփվելու հնարավորությունը բացառելու համար։




























