Բելգիայի դատախազությունում եւս երեք մարդ է ձերբակալվել Բրյուսելում ահաբեկչական գործողությունների գործով: Այդ մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով   Reuters-ին:

Ավելի վաղ Բելգիայում Բրյուսելի ահաբեկչական գրոհների գործով մեղադրանք էր ներկայացվել եւս երկու տղամարդու:   

Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն էր տեղի ունեցել, երկուսը` օդանավակայանում, մեկը` մետրոյում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով մայրաքաղաքում   35 մարդ էր զոհվել: Առողջապահության նախարարության տվյալներով, ավելին քան 300 մարդ վնասվածքներ է ստացել: