Քրիստոնյա-սոցիալական միություն (ՔՍՄ) բավարական կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերը Die Welt-ին տված հարցազրույցում առաջարկել է օրենք ընդունել, որը կարգելի արտասահմանից երկրի մզկիթների ֆինանսավորումը, հայտնում է Lenta-ն:
«Մեզ օրենք է անհրաժեշտ իսլամի մասին: Արտասահմանից, օրինակ` Թուրքիայից կամ Սաուդյան Արաբիայից մզկիթների կամ իսլամական մանկապարտեզների ֆինանսավորումը պիտի դադարեցվի: Բոլոր իմամները պիտի Գերմանիայում կրթվեն, նրանք պիտի մեր հիմնական արժեքները դավանեն», — պարբերականին հայտնել է քաղաքական գործիչը:
Անդրեաս Շոյերի խոսքով, կրոնական արարողությունների լեզուն գերմաներենը պիտի լինի, իսկ Եվրոպայում պիտի իսլամի սեփական ենթատեսակը ձեւավորվի: «Մենք չենք կարող մի կողմից Ինտեգրացիայի մասին օրենք բերել, մյուս կողմից աչք փակել նրա վրա, թե ինչ է քարոզվում մզկիթներում եւ ում կողմից», — հավելել է նա:





























