Բրյուսելի միջազգային օդանավակայանը, որտեղ մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, պլանավորում է հունիսի վերջին ամբողջովին վերականգնել իր աշխատանքները, հայտնում է Soir-ը՝ վկայակոչելով օդանավակայանը կառավարող ընկերության նախագահ Առնո Ֆեյստին:

Նրա խոսքով՝ մայիսին արդեն մասնակի կբացվի թռիչքների սրահը, որը տուժել էր պայթյուններից: Մինչեւ այդ կբացվեն հաշվառման 180 սեղաններից 100-ը: Հիմա ուղեւորները հաշվառում են անցնում ժամանակավոր 36 տերմինալներում:

Բրյուսելի օդանավակայանն իր աշխատանքները վերսկսել էր ապրիլի 3-ին: