Շվեդիայի քաղաքացի Օսամա Քրայեմը, որին կասկածում են Բրյուսելի ահաբեկչություններում, եղել է Շվեդիայում միգրանտների հաջող ինտեգրման մասին ֆիլմի հերոսը:

Քրայեմն ու նրա ընտանիքը «Առանց սահմանների՝ ֆիլմ սպորտի ու ինտեգրման մասին» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներն էին: Ֆիլմը նկարահանվել էր 2005-ին: Այդ ժամանակ ընտանիքը ապրում էր շվեդական Մալմա քաղաքում, Օսամա Քրայեմն այդ ժամանակ 11 տարեկան էր:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է սպորտն օգնում միգրանտներին ինտեգրվել եվրոպական հասարակությանը: Օսամա Քրայեմն այդ ժամանակ խաղում էր քաղաքի ֆուտբոլի թիմում:

Թերթը գրում է, որ հայրը նույնիսկ ընտանիքին միգրանտներով բնակեցված թաղամասից այնպիսի թաղամաս էր տեղափոխել, որտեղ բնակչությունն էթնիկ տեսակետից ավելի բազմազան էր:

Մինչ այդ Բելգիայի դատախազությունը հաստատել էր Շվեդիայի քաղաքացի Օսամա Քրայեմի ձերբակալությունը: Քննությունը պարզում է՝ արդյոք Քրայեմն այն մարդն է, որը գնել էր պայուսակներ, որոնք հետագայում օգտագործվել են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական պայթյուններ իրականացնելու համար: Բրյուսելի առևտրի կենտրոնում տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Քրայեմը պայուսակներ գնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: