Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների նշանակետը որոշակի չվերթների՝ մասնավորապես Ռուսաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի ուղղությամբ չվերթների ուղեւորներն են եղել, հայտնում է La Derniere Heure-ն: Պարբերականի տվյալներով, երեք ահաբեկիչները մտել են օդանավակայանի շենք որոշակի նպաատակով: Տեսախցիկների արած տեսագրություններում երեւում է, որ նրանք սկզբում ուսումնասիրում են ավիաչվերթների թռիչքների ժամանակացույցը պատկերող աղյուսակը, իսկ հետո միտումնավոր մոտենում գրանցման սեղանին:
Լրատվամիջոց. Բելգիացի ահաբեկիչների նշանակետը դեպի Ռուսաստան, Իսրայել ու ԱՄՆ չվերթների ուղեւորներն էին

Հասանելի է
русский


























