Բրյուսելում ահաբեկչական գործողությունների համար մեղադրվող Օսամա Կրայեմը քննիչներին պատմել է, որ ձերբակալվելուց առաջ զուգարանում պայթուցիկ է պայթեցրել, հայտնում է  Derniere heure թերթը:

Կրայեմի պայուսակը մինչ այժմ չի հայտնաբերվել: Շվեդը պնդում է, որ ՏԱՏՐ պայթուցիկ նյութը (ացետոնի գերօքսիդ) տարրալուծել է վարձով  բնակարանի զուգարանում: 

Շվեդիայի քաղաքացին, որին նկատել էին ԱԿ-ի տեսագրության մեջ, որտեղ նա գնում էր այն պայուսակները, որոնք հետագայում օգտագործվել էին Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացնելիս, մետրոյում ինքնապայթեցում չէր կատարել: 

ՌԵՆ ՏՎ-ն նշում է, որ մեղադրյալ Կրայեմը երկրորդ ահաբեկիչն էր, որը Խալիդ էլ-Բաքրաուիին ուղեկցել էր «Մալբեկ» կայարանում վերջինիս ինքնապայթեցումից մի քանի րոպե առաջ: 

Մարտի 22-ի առավոտյան Բելգիայի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ էին տեղի ունեցել: Օդանավակայանում եւ մետրոյում պայթյուններից    32 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը վնասվածք էր ստացել: