Հարավային Կորեայի դատախազությունը թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք է առաջադրել 23 անձի, որոնց թվում են Հյուսիսային Կորեայից փախուստի դիմածներ, ինչպես նաեւ Չինաստանի քաղաքացի էթնիկ կորեացիներ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռենհապ գործակալությունը:
Նրանց մոտ հայտնաբերված մետանֆետամինը, ենթադրաբար, արտադրվում է Հյուսիսային Կորեայի Համգյոնդո նահանգում, այնուհետեւ Հարավային Կորեա ուղարկվում Չինաստանով կամ Տումանգան գետով:
Ձերբակալվածների ցուցմունքների հիման վրա դատախազությունը ենթադրում է, որ մետանֆետամինը Հյուսիսային Կորեայում վտանգավոր չի համարվում եւ հաճախ օգտագործվում է որպես ցավազրկող դեղամիջոց, ինչպես նաեւ որպես նվեր նորապսակներին եւ ընտանեկան հանդիսությունների մասնակիցներին:




























