ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Թվիթերում իր պաշտոնական էջում հրապարակել է ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին ոչնչացնելու գործողության հանգամանալից նկարագրությունը։

«Ուսամա Բեն Լադենին չեզոքացնելու գործողության 5-րդ տարին նշելու համար մենք հաղորդագրություններ կուղարկենք դրանց ընթացքի մասին այնպես, ասես դա հիմա է ընթանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը 8 ժամ նկարագրել է գործողության ընթացքը։ Վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ ահաբեկչի ինքնության հաստատման մասին տվյալները փոխանցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։