Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 6-ը։ DNA India Daily-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին Մալդայի շրջանում։
Պայթյունի զոհերն իրենք էին պատրաստում պայթուցիկը, երբ այն հանկարծակի գործի էր դրվել։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը ծանր է։
Անցյալ տարի Հնդկաստանում ոստիկանությունն առգրավել էր ավելի քան 200 ինքնաշեն պայթուցիկ սարք։




























