Հաիթիի ափերի մոտ նավաբեկության հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները:

EFE գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին: Նավը, որը Բոմբարդոպոլիս քաղաքից Հաիթիի հյուիսում գտնվող Գոնաիվ էր ուղեւորվում, նավաբեկության է ենթաարկվել ուժեղ փոթորկի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ներկա պահին անհայտ է, թե ինչքան մարդ է եղել նավի վրա: Հայտնում են, որ որոշ ուղեւորների հաջողվել է փրկվել, նրանց հոսպիտալացրել են:

Փրկվածներին, նաեւ զոհվածների մարմինները գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են: