ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը Ինդիանայի նահանգում հաղթել է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում, հայտնում է CBS News-ը։
CNN-ի տեղեկություններով՝ ձայների 64 տոկոսը հաշվելուց հետո Սանդերսը հավաքել է 53.3 տոկոս, իսկ նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ 46.8 տոկոս։




























