Իրավապաշտպան 14 խմբից կազմված կոալիցիան ԱՄՆ-ի մի շարք պարբերականների կոչ է անում ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության ժխտմամբ գովազդային նյութեր հրապարակելու համար: Նախաձեռնությունը գլխավորում է Արեւելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ըստ «Armenian Weekly»-ի, կոչն ուղղված է, մասնավորապես, «Wall Street Journal», «Chicago Tribune» եւ «Philadelphia Inquirer» պարբերականներին:

Այս թերթերի հրապարակումներում Հայոց ցեղասպանությունը վիճարկվում է զոհերի թվի առումով, ինչպես նաեւ ներկայացվում «կործանարար կոնֆլիկտ» կամ «ողբերգություն» բնորոշումներով:

«Չնայած այսպիսի լեզուն կարող է անծանոթ լինել կողմնակի մարդկանց, բայց այն շատ լավ ծանոթ է որպես ժխտման միջոց»,- ասված է հայտարարությունում: