Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 ու 82 մմ ականանետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:





























