Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 10-ին, ժամը  02.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածի 24-րդ կմ-ին քարեր են թափվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 1.5 խմ):