Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի շքերթն այս տարի գրեթե 3 անգամ ավելի համեստ է եղել, քան 2015-ին, գրում է ՌԲԿ-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ միջոցառումների անցկացման համար հայտարարված մրցույթի ընդհանուր գումարը կազմել է 295.7 մլն ռուբլի։
Հաղորդվում է, որ Հաղթանակի տարեդարձի ծախսերը մայիսյան տոներին ավելի քան 85 մլն ռուբլով մեծացել են։ Ապրիլի 30-ի տվյալներով՝ մրցույթների ընդհանուր գումարը կազմում էր 210 մլն ռուբլի։ Ավելի ուշ պետական գնումների կայքում այլ մրցույթներ էին հայտնվել, որոնք մեծացրել էին մայիսի 9-ի համար ծախսած գումարը։
2015-ին ռազմական շքերթի համար ծախսվել էր 810 մլն ռուբլի։





























