Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 9-ին, ժամը 18.57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքից սար բարձրացող արշավախմբի անդամներից մեկը միայնակ ետ վերադառնալու ճանապարհին վնասել է ոտքը եւ տեղանքին անծանոթ լինելու պատճառով մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Արարատի ՄՓՎ եւ Վեդի քաղաքի ՀՓՋ օպերատիվ խմբերը:
66-ամյա Ս. Ա.-ին հայտնաբերել են Քյոթուզ սարի լանջին: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 3 կմ) շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ա.-ն հոսպիտալացվել է Վեդի քաղաքի, այնուհետեւ Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 11 փրկարար, 4 ոստիկան, Ուրցաձոր գյուղի 16 բնակիչ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 6 աշխատակից եւ «Ճանապարհորդ» արշավախմբի ղեկավարը:



























