Եվրոպայի խոշորագույն քաղաքական կուսակցությունը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» ձեւավորում է բարենպաստ դիրքորոշում Ղարաբաղի խնդրի շուրջ: Այս մասին մայիսի 11-ին Երեւանում լրագրողներին ասել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը՝ «Եվրոպական ժողովդական կուսակցության» (դրա կազմում են ՀՀԿ-ն, նաեւ «Հայկական վերածնունդը» ( նախկին «Օրինաց երկիրը» ) ու «Ժառանգությունը») 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Աշոտյանի խոսքով, ԵԺԿ քաղաքական ֆորումում քննարկումներից հետո ստացվել է պաշտոնական դիրքորոշում՝ հայամետ ձեւակերպումների բավարար քանակությամբ: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: «ԵԺԿ-ն առաջին անգամ չէ, որ հավատարմություն է դրսեւորում հումանիտար արժեքներին»,- հավելելց ՀՀԿ ներկայացուցիչը, հիշեցնելով 2015-ի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված բանաձեւի մասին, որում Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել այդ ոճրագործությունը: «Մենք մեր եվրոպացի գործընկերներից սովորելու բաներ ունենք: Ե՛վ հավատարմությունը արժեքներին, եւ՛ փոխզիջման մշակույթը, եւ՛ այն ընկալումը, որ պատգամավորը իր ժողովրդի շահերի արտահայտողն է՝ անկախ ներքաղաքական տարաձայնություններից»- նկատեց Արմեն Աշոտյանը





























