ԵԱՀԿ Մինսկի խումբը դեմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Աշխարհը պետք է ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ադրբեջանին ստիպելով հաշտվել պարտության հետ։ Եթե 5,8,10 պետություն գտնենք, որոնք հարաբերություններ կզարգացնեն Ղարաբաղի հետ այնպես, ինչպես դա անում է Հայաստանը, մենք կգցենք ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհը։ Դա բարդ ուղի է, այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրները դեմ են այդ տարբերակին։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով»,- նշել է Մանոյանը։